Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Թրամփը կչեղարկի Իրանի հետ միջուկային գործարքը

Թրամփը կչեղարկի Իրանի հետ միջուկային գործարքը
06.10.2017 | 15:27

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է եկող շաբաթ հայտարարել Իրանի հետ միջուկային գործարքի չեղարկման մասին` հայտնում է Washington Post-ը:

«Ինչպես հայտնել են Իրանի նկատմամբ Սպիտակ տան ռազմավարության վերաբերյալ հատուկ ճեպազրույցի ժամանակ հինգշաբթի տեղեկություն ստացած մարդիկ՝ նախագահ Թրամփը ծրագրում է հայտարարել Իրանի հետ միջազգային միջուկային գործարքի չեղարկման մասին»,- նշում է պարբերականը: Թրամփը կարծում է, որ այն «չի համապատասխանում ԱՄՆ-ի ազգային շահերին»:



Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ